Թբիլիսին նվազեցրել է Ադրբեջանից Հայաստան վառելիքի տեղափոխման սակագները
Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխումն ավելի էժան է դարձել․ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությանը։
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար սահմանել է խորհրդանշական գին։ Սակագները քննարկման հիմնական թեման են եղել էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջև Երևանում կայացած հանդիպման ընթացքում։
«Վրացական կողմը տեղեկություն է տրամադրել Վրաստանում իրականացվող խոշոր տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ, որոնց լիարժեք իրականացումը զգալիորեն կբարելավի երկու երկրների միջև կապը»,- ասված է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։
