3 քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 7-13-ը (2026թ․)։

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

Վանաձոր քաղաքում՝

-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 8-ին,

-Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,

– Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։

Հրազդան քաղաքում՝ փետրվարի 7-9-ը,

Արարատ քաղաքում՝ փետրվարի 7-ին, 11-ին և 13-ին,

Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։

Share This