Հայկականությունը պետք է լինի մեր քաղաքական մտածողության առանցքը. Արսեն Բաբայան
Այսօր հանրային դիսկուրսում մեծ էներգիա է ծախսվում հակառուսական կամ հակաեվրոպական հռետորաբանության վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է է փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մինչդեռ այդ նույն էներգիայի նույնիսկ մի մասը, եթե ներդրվեր հայկական պետականության ամրապնդման, ինստիտուտների կայացման, ազգային ինքնության և իրավակարգի զարգացման վրա, մենք կունենայինք շատ ավելի կայուն և ուժեղ պետություն։
Արտաքին վեկտորները կարող են փոխվել։ Պետականությունը՝ ոչ։ Հայկականությունը պետք է լինի մեր քաղաքական մտածողության առանցքը, ոչ թե հավելյալ բաղադրիչ»,-գրում է ընդդիմադիր գործիչը։
