Զոհվել է «ԱրԲատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը

ԱրԲատ» հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս․ հայտնում է ТАСС-ը՝ Դոնեցկի Գորլովկա քաղաքի քաղաքապետին հղումով։

 

Նա սկսել է իր ծառայությունը «Վագներ» մասնավոր զինված կազմավորումում և մասնակցել է Բախմուտի համար մղված մարտերին։ 2023 թվականի հունվարին նա իր քաջության համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել է «Արիության համար» մեդալ։ 2023 թվականից նա Ռուսաստանի պաշտպանության նախարարության կամավորական կորպուսի կազմում ղեկավարում էր «ԱրԲատը» (Հայկական գումարտակ)։

 

Նախքան ռազմական գործողությանը միանալը Հայկը խառը մարտերի վարպետ և մարզիչ էր, ակտիվորեն ներգրավված էր հայ համայնքի կյանքում։ Իր հարցազրույցներում նա ընդգծել է, որ իր համար պատերազմն, առաջին հերթին, հայրենիքը պաշտպանելն է

 

 

Share This