Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած հարաբերությունների պատճառով ֆրանսիացի պաշտոնյան հրաժարական է տվել

Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Ժակ Լանգը հրաժարական է տվել Փարիզի մշակութային կենտրոնի ղեկավարի պաշտոնից։

Հրաժարականի պատճառ է դարձել սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած կապը։ Այս մասին նշված է Արտաքին գործերի նախարարին ուղղված նամակում, որը հայտնվել է AFP գործակալության տրամադրության տակ,- գրում է France 24-ը։

Լանգը 2013-ից գլխավորում է Արաբական աշխարհի ինստիտուտը (IMA)։ Նա Ֆրանսիայի ամենահայտնի հասարակական գործիչն է, ում անունը հայտնվել է նյույորքյան մանկապիղծ գործարարի անձնական հաղորդագրությունների վերջին հրապարակումներում։

Share This