Իրանը հրաժարվել է դադարեցնել ուրանի հարստացումը ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ
Օմանում ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել ուրանի հարստացումը և չունի այն այլ երկիր փոխանցելու ծրագրեր, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ հանդիպման ընթացքում կողմերից ոչ մեկը չի փոխել իր դիրքորոշումը։ Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել շարունակելու դիվանագիտական ջանքերը՝ Իրանի դեմ ԱՄՆ հնարավոր հարվածից խուսափելու համար։
