Երևանում 15-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել
Երևանի բակերից մեկում հայտնաբերվել է 15-ամյա տղայի դի՝ քունքի հատվածում հրազենի կրակոցի հետքով։ Ambion.news-ին տեղեկացրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Տղայի մարմնի մոտ հայտնաբերվել է նաև օդաճնշիչ հրացան, որով, ըստ նախնական տեղեկությունների, տղան ինքնասպան է եղել։
Տղայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Սարգսյանի խոսքով՝ հրացանը մարտական չի եղել։
Քննչական կոմիտեից Ambion.news-ին տեղեկացրին, որ անչափահասին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
