Հայ-իրանական սահմանը հատել փորձած մի խումբ անձինք եղել են Բանգլադեշի քաղաքացիներ․ ԱԱԾ

Հունվարի 30-ին Հայաստանից Իրան սահմանային ապօրինի հատման դեպք  է գրանցվել․ Ambion.news-ին հայտնում են ԱԱԾ-ից։

 

Հայաստանի Հանրապետությունից Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ փորձել են հատել հայ-իրանական սահմանը։

 

«Արձանագրվել է ՀՀ-ից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն պետական սահմանի ապօրինի հատման դեպք, ինչի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել են ծառայությունից։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ։

 

«Յոթ անձ կալանավորված է»,- Ambion.news _ին տեղեկացրել էին ՀՀ Քննչական կոմիտեից։

 

 

Share This