Փոքր բիզնեսը շունչ կքաշի, կընդլայնվի և կհամալրի միջին բիզնեսի շարքերը․ Գոհար Մելոյան

2025 թվականին կառավարությունը կրկնապատկեց շրջանառության հարկը։ Շրջանառության հարկը՝ 5%-ից աճեց 10 %-ի։ Մենք առաջարկում ենք՝ 10%-ից իջեցնել 0%, ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը։

«Արդյունքում՝ փոքր բիզնեսը շունչ կքաշի, կընդլայնվի եւ կհամալրի միջին բիզնեսի շարքերը։

ՀՀ-ում կա 117,000 տնտեսվարող, որոնցից մոտ 60,000-ը շրջանառության հարկ վճարող է, ինչը կազմում է պետական բյուջեի մուտքերի 2,5%-ը», – գրել է նա։

 

Share This