Հայրենիք վերադարձի օրհնյալ լուրը

Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին։

Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ և համայն մեր ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթցաքը՝ ընտանյաց ու սիրելիների հետ միասին։

Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ և ապահովաբար վերադառնան Հայրենիք։

Թող Աստված խաղաղության շնորհի ներքո պահի աշխարհը համայն, մեր հայրենիքն ու մեր ողջ ժողովրդին։

Ամենայն Հայոց Կաթողիկոս

Share This