Տեսանյութերի սկանդալի ֆոնին Արշակ Սրբազանը քննիչներին կրկին հաստատել է իր դիրքորոշումը
Արշակ Սրբազանի մասնակցությանը վերագրվող տեսանյութերի վերաբերյալ նա որպես վկա հարցաքննվել է։ Այս մասին Ambion.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
«Դրա առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում Արշակ արքեպիկոպոսը հարցաքննվել է վկայի կարգավիճակում, դարձյալ պնդել է այն, ինչ ասել է հրապարակային՝ այսինքն, որ իր հետ որևէ առնչություն չունեն այդ տեսագրությունները»,- նշեց Բաբայանը։
