Մխիթարյանը չի մասնակցի «Միլան»-ի հետ հանդիպմանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Ա Սերիա»-ի շրջանակներում «Միլան»-ի դեմ առաջիկա հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է SkySport-ը:

Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը դեռ լիովին չի ապաքինվել ձախ ազդրի մկանի վնասվածքից և կարող է շարք վերադառնալ միայն նոյեմբերի վերջին:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Նապոլի»-ի դեմ «Ա Սերիա»-ի 8-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր «Ինտեր»-ի պարտությամբ՝ 1:3 հաշվով:

Share This