Աբովյանում սպանության գործով երկու անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, բայց նրանք ձերբակալված չեն
Աբովյան քաղաքի կենտրոնում դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում սպանության հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Իրավապահ կառույցից տեղեկացնում են նաև, որ նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ambion.news-ի տեղեկություններով, սակայն, սպանության մեջ մեղադրվողները ձերբակալված չեն։ Արդյոք նրանք հեռացե՞լ են Հայաստանից․ այս հարցի պատասխանը չկարողացանք պարզել ՆԳՆ-ից։ Հիշեցնենք, որ նախօրեին դանակահարություն էր տեղի ունեցել Աբովյան քաղաքի կենտրոնում, ինչի հետևանքով երկու քաղաքացի էր տուժել․ նրանցից մեկը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր։ Քրեական վարույթը նախաձեռնվել է սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և խոլիգանության հատկանիշներով։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ նշանակվել են դատագենետիկաւկան և դատաբժշկական փորձաքննություններ։
