Ի՞նչ են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը 2018թ․–ին ԱԱԾ մեկուսարանում
«
Կարեն Կարապետյանը եկել ու խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Փորձ է արել առաջարկելու, որ իրենք ինձ ազատում են, և հեղափոխական պրոցեսը չի շարունակվում։ Ես ասել եմ, որ դա բացառվում է։ Փոխվարչապետի մասին ընդհանրապես երբեք որևէ մեկի հետ չի խոսվել, ակնարկ էլ չի եղել։ Ոչ միայն փոխվարչապետի, որևէ այլ պաշտոնի մասին չի խոսվել։ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը՝ որպես բոլորի կողմից ընդունելի թեկնածու, ստանձնի իշխանությունը։ Ես ասել եմ՝ դա ընդունելի չի ինձ համար, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։ Կարեն Կարապետյանը հեռացել է, հետո վերադարձել և ասել է, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է, որ դա տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո։ Ես ասել եմ, որ դա անընդունելի է»,- այսօր ԱԺ ամբիոնից ասաց Փաշինյանը` փաստացի հերքելով Սերժ Սարգսյանի խոսքերը:
