Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրենին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը
Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանին դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և բացակայելու արգելքը։
Այս մասին Ambion.news-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք, որ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ իր տնից ձերբակալվել էր Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը։ Հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Իշխանություն» լրատվականի հարցին ի պատասխան հայտնել էր, որ նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ «Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,-ասաց նա:
