Ռոբերտ Քոչարյանը քննադատել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունները՝ դրանք համեմատելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի հետ

«Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր 9-րդ կետի կատարումից, հիմա նույնատիպ մոտեցումը մատուցվում է որպես դարակազմիկ որոշում»,- այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին»։

ՀՀ երկրորդ նախագահը համեմատել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը, որտեղ խոսվում է անխոչընդոտ ճանապարհի մասին, և Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանօրինակ կետը․ «Նույնն են բովանդակությամբ, ուղղակի այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, կար Լաչինի միջանցք։ Եվ այն ժամանակ, փոխանակ կառչել այդ կետից, Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Հիմա նույնատիպ մոտեցումը մատուցվում է որպես դարակազմիկ որոշում։ Ի՞նչ փոխվեց այդ ընթացքում` չկա Արցախը, չկա Լաչինի միջանցքը»։

Share This