Անտարկտիդայում հայտնաբերել են 30 անհայտ էակ
Գիտնականները գտել են Հարավային օվկիանոսի խորքերում ապրող տասնյակ նոր կենդանատեսակներ։ Դրանց թվում են՝ «Մահվան գունդը»՝ գիշատիչ սպունգ Chondrocladia, «զրահով» որդեր Eulagisca, ինչպես նաև եզակի ծովային աստղեր, խեցգետնանմաններ և փափկամարմիններ։
