Ազգությանբ չեչեն կինն անհետացել է Երևանում․ The Insider
Այշատ Բայմուրադովան, որը նախկինում Չեչնիայից փախել էր մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության օգնությամբ, անհետ կորել է Երևանում: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Օմսկի քաղաքացիական ասոցիացիայի համահիմնադիր Դանիիլ Չեբիկինը:
Ակտիվիստը, ով նույնպես ապրում է Երևանում, Բայմուրադովայի անհետացման մասին իմացել է նրա հետ նույն բնակարանում ապրող ընկերներից, հայտնում է The Insider-ը։
Նրանց խոսքով, հոկտեմբերի 15-ին Այշատը գնացել է Ինստագրամով ծանոթացած ընկերոջ հետ հանդիպման և այլևս չի վերադարձել։ Աղջկա հեռախոսը չի պատասխանում։ Այշատի ընկերները դիմել են ոստիկանություն։ Նրանք կարծում են, որ աղջկան կարող էին առևանգել։
