⚡️Արսեն Բաբայան․ «Իշխանությունը տարիներ շարունակ հանցավոր եղանակով գաղտնալսել է բոլորիս»
Փաստաբան Արսեն Բաբայանը ահազանգում է․
«Մեկ լրացուցիչ անգամ էլ հաստատվեց, որ իշխանությունն իր ենթակա իրավապահ մարմիններով տարիներ շարունակ հանցավոր եղանակով գաղտնալսել է բոլորիս: Հիմա էլ շարունակվում է:
Միշտ հիշեք. եթե հանրային ճանաչում ունեցող ընդդիմադիր հայացքներով մարդ եք, ուրեմն ամբողջությամբ հրաժարվեք ուղիղ հեռախոսազանգերից եւ օգտվեք գաղտնագրված ու իշխանության հետ Չհամագործակցող հավելվածներից, օրինակ՝ Signal, Threema եւ այլն»:
