Դատախազությունը քննության առարկա կդարձնի Նաթան Սրբազանի ու Հայրապետի նախկին գավազանակրի խոսակցության ձայնագրությունը

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ համացանցում ձայնագրություն է տարածվել, որում Տեր Նաթան արքեպիսկոպոսի և Հայր Աղան Երնջակյանի հեռախոսազրույցն է։ Նրանք քննարկում են ծառայությանը վերաբերող հարցեր։

Նշենք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտարարել էր, որ սրանով իշխանությունը սկսել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հարձակման կարևորոգույն արարի՝ Վեհափառ Հայրապետի կալանավորման տեղեկատվական նախապատրաստությունը։

Share This