ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի թեկնածու առաջադրեց Արմեն Քթոյանին

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ներկայացրեց ԿԲ խորհրդի անդամի իրենց թեկնածուին։

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրում Արմեն Մամիկոնի Քթոյանի թեկնածությունը»,-ասաց Մանավազյանը և ներկայացրեց նրա կենսագրությունը։

Նշենք, որ Արմեն Քթոյանը ներկայում ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչն է։

Share This