Սամվել Կարապետյանը չի ներկայացել հարցաքննության. Բերման ենթարկելու որոշում կկայացվի՞
«Տաշիր գրուպ» ընկերության նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը հրաժարվել է այսօր ներկայանալ քննչական ծառայություն՝ հարցաքննության։
Այս մասին նշել է ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։
Գործը վերաբերում է Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի եւ ՌԴ քաղաքացի Վահե Պարազյանի միջեւ տեղի ունեցած կոնֆլիկտին։
Նշվում է, որ Կարապետյանն հայտնել է, որ ինքը գտնվում է ՌԴ-ում եւ չի կարող ներկայանալ հարցաքննության, բացի այդ ցանկանում է օգտվել Սահմանադրության իր իրավունքից եւ հրաժարվել է ցուցումունք տալուց։
Այդուհանդերձ համաձայն Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի՝ անձը իրավունք ունի ցուցմունք չտալ մերձավոր ազգականների դեմ:
Սակայն քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 20-րդ կետի համաձայն՝ մերձավոր ազգականներ են համարվում՝ ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը և ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան և հարսը.
Այսինքն՝ Սամվել Կարապետյանի չներկայանալու դեպքում՝ քննիչը քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն բերման ենթարկելու որոշում կայացնելու իրավասություն ունի։
