Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կազմել է 382.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.26 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 447.21 դրամ (նվազել  է 0.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու ոխարժեքը կազմել է 4.50  դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384.5-386 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 439-448 դրամով, վաճառվում է 449–455 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.41-4.48 դրամով, վաճառվում է 4.57-4.76 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385 դրամով:

Եվրոն գնվում է 445–446 դրամով, վաճառվում է 450 դրամով:

Ռուբլին գնվում է 4.42 դրամով, վաճառվում է 4.52 դրամով:

Share This