10 միլիոն դոլար պարանոցին. Մրայա Քերին զարմացրել է ամբոխին 2025 VMA մրցանակաբաշխության ժամանակ

Մրայա Քերին ապացուցել է, որ դեռ գիտի՝ ինչպես փայլել։ Չնայած երգչուհին բաց է թողել 2025 թվականի MTV Video Music Awards-ի կարմիր գորգը, նա բեմ է բարձրացել՝ կատարելով իր հիթերը և ստացել երեկոյի գլխավոր մրցանակը՝ Video Vanguard մրցանակը։

View this post on Instagram

A post shared by Video Music Awards (@vmas)

 

Քերին իր ելույթը սկսել է շամպայնի գույնի մետաքսե զգեստով՝ փետուրներով, բայց շուտով հանել է այն՝ բացահայտելով ոսկեգույն բյուրեղներով ասեղնագործված կորսետե բոդի և փայլուն կոշիկների համադրություն։ Այնուամենայնիվ, հենց նրա զարդերն էին, որոնք ամենաշատը գրավեցին հանդիսատեսի ուշադրությունը։ Հինգ անգամ Գրեմմի մրցանակակիրը բեմ է բարձրացել 204.38 կարատանոց Rosée Éternelle ադամանդե վզնոցով և Levuma ջահավոր ականջօղերով, որոնց արժեքը գնահատվում էր 10 միլիոն դոլար։ Նա իր կերպարը լրացրել է մի քանի ադամանդե ապարանջաններով, այդ թվում՝ հսկայական 72.15 կարատանոց Etho Maria թևնոցով։

мкер.jpg (57 KB)

Արիանա Գրանդեից մրցանակը ստանալով՝ երգչուհին իրոնիայով հարցրել է MTV-ին. «Ես միայն մեկ հարց ունեմ. ինչի՞ն էիք այդքան երկար սպասում»։

мкер1.jpg (60 KB)

Քերին, ով ծննդյան օրերը անվանում է «տարեդարձներ» և բացահայտորեն խոստովանում է իր տարիքի նկատմամբ դժկամությունը, 56 տարեկանում դարձել է Video Vanguard մրցանակի ամենատարեց դափնեկիրը։

мкер2.jpg (82 KB)

Նշենք, որ սա Մրայայի առաջին ելույթն է VMA-ում 20 տարվա ընթացքում։ Բացի այդ, չնայած իր կարիերայի ընթացքում ութ անվանակարգի, երգչուհին առաջին անգամ ստացոլ է ցանկալի Moon Person արձանիկը։ Այս տարի նա նաև առաջադրվել է «Type Dangerous» երգի համար «Լավագույն R&B տեսահոլովակ» անվանակարգում։

Քերին միանում է լեգենդար արտիստների շարքին, որոնք նախկինում արժանացել են այս մրցանակին, այդ թվում՝ Շակիրան, Բիյոնսեն, Մադոննան, Ջանեթ Ջեքսոնը, Ջենիֆեր Լոպեսը և Ռիհաննան։

мкер2.jpg (82 KB)

мкер3.jpg (49 KB)

Share This