Ասացի՝ չեմ պատրաստվում ձեզ հետ առևտրի գործարք կնքել, եթե կռվելու եք. Թրամփը խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ շփման մասին
«Հակամարտությունը տևել էր 34-35 տարի: Ես ծանոթացա առաջնորդների հետ, ապա ասացի՝ ինչո՞ւ եք դուք ընհանրապես կռվում, ես չեմ պատրաստվում ձեզ հետ առևտրի գործարք կնքել, տղե՛րք, եթե դուք կռվելու եք։ Դա խելագարություն է», – պատմել է նա:
Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնիսկ Օվալաձև աշխատասենյակում գտնվելիս՝ նախքան համաձայնագրի նախաստորագրումը, «փորձում էին փախչել»՝ անհարմար զգալով, սակայն վերջում գրկախառնվեցին և շնորհավորեցին միմյանց:
