ՌԴ ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է բանակցությունները խաթարելուն ուղղված քայլեր ձեռնարկելու մեջ

Ուկրաինան որոշ երկրների աջակցությամբ քայլեր է ձեռնարկել՝ ուղղված Ռուսաստանի հետ բանակցությունները խաթարելուն։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախարարությունը նշել է, որ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ երկխոսությունը հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ վերսկսվել է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ։

«Միևնույն ժամանակ, Կիևի ռեժիմը, որոշ եվրոպական երկրների աջակցությամբ, ձեռնարկել է մի շարք սադրիչ քայլեր՝ ուղղված բանակցային գործընթացը խաթարելուն», – ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։

Share This