«Հրապարակ». 50 ՔՊ–ականի անուն է շրջանառվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ընդդիմության դաշտում շարունակում են միմյանց միս կրծել, իսկ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացն այդպես էլ օրակարգ չի բարձրանում, ՔՊ-ում ակտիվ նախընտրական քարոզարշավի մեջ են: Առայժմ՝ ՔՊ վարչության սեպտեմբերյան ընտրություններին ընդառաջ, որից հետո կլծվեն նաեւ համապետական ընտրությունների քարոզարշավին։
Հունիսի կեսերից սկսվելու են վարչության անդամության թեկնածուների առաջադրումները, ՔՊ-ում կանխատեսում են, որ այս անգամ հարյուրից ավելի թեկնածու է լինելու։ Ներկայում մոտ 50 հոգու անուն է շրջանառվում՝ օրենսդիր եւ գործադիր մարմինների ակտիվ ՔՊ-ականներ, որոնք վերջին օրերին մեկը մյուսին հերթ չտալով՝ մեկնում են մարզեր, հանդիպումներ ունենում մարզային կազմակերպությունների, տարածքային կառույցների անդամների հետ: Երբեմն միմյանց դեմ անուղղակի «բոչկա են գլորում», որպեսզի տարածքային կառույցների անդամների սիրտը շահեն` նրանք ՔՊ ղեկավար մարմնի ընտրիչներն են եւ մասնակցելու են վարչության ընտրություններին։
