Մարդկայնորեն խիղճս հանգիստ է, որ ամիսներ առաջ ներեցի Աշոտ Կարապետյանին․

Գրիշա Վիրաբյան
Ինչպես հայտնի է, այսօր մահացել է դեռևս անհայտ հանգամանքներում, ինչ-որ շինությունում գազի պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում և դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Նրա հետ տարիներ շարունակ, իր հանդեպ դաժան ծեծի եւ խոշտանգումների հետ կապված գործով դատական պրոցեսի մեջ եղած քաղաքական գործիչ Գրիշա Վիրաբյանը ցավակցում է Աշոտ Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ընկերներին։ «Ամբիոնի» հետ զրույցում Գրիշա Վիրաբյանը նշեց, որ ամիսներ առաջ ինքը ներել է Աշոտ Կարապետյանին եւ այժմ զուտ մարդկայնորեն խիղճը հանգիստ է։ Վիրաբյանը մանրամասնեց, որ այն ժամանակ, երբ ներեց Աշոտ Կարապետյանին, շատերը քննադատեցին իրեն, սակայն ինքը այդ քայլին գնաց նախկին վարչապետներից մեկի խնդրանքով։ «Կրկին անգամ ցավակցում եմ ընտանիքի անդամներին, հարազատներին եւ մտերիմներին»,- ամփոփեց Գրիշա Վիրաբյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )