ՈՐՔԱՆ ԿՏԵՒԻ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՁՄԵՌԸ»՝ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԱԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ 

Ամերիկյան Փենսիլվանիայի նահանգային համալսարանի գիտնականները հաշվել են, թե որքան կարող է տեւել «միջուկային ձմեռը», եթե ՌԴ եւ Միացյալ Նահանգների միջեւ միջուկային զենքի կիրառմամբ ռազմական բախում լինի։ Համաձայն Environmental Research Letters պարբերականի, նման զարգացման դեպքում, բացի ուղիղ հետեւանքներից, ինչպիսիք են մարդկային զոհքերը, միջուկային բախումը նաեւ մթնոլորտում երկարատեւ հետեւանքների կբերեր։ Մասնավորապես՝ մոտ 150 միլիոն տոննա մուրի մթնոլորտ արտանետման դեպքում օդը կդառնար արեւի լույսի համար ավելի քիչ թափանցելի, ինչի հետեւանքով Երկիր մոլորակի վրա ջերմաստիճանը կնվազեր մոտ 15 աստիճանով։ Նման իրավիճակը մեր մոլորակում կտեւեր տասնամյակներ շարունակ։ Բացի այդ, գիտնականները նշում են, որ «միջուկային ձմռան» հետեւանքով զգալիորեն կտուժեր համաշխարհային գյուղատնտեսությունը։ Իրավիճակն ավելի կբարդանար՝ մատակարարումների շղթաներում խաթարումների հետեւանքով։

 

Share This