ՌԴ օդանավակայանում կրկին սահմանափակումներ են մտցվել
«Կալուգայի» օդանավակայանում ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնել է «Ռոսավիացիայի» մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։
«Քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Կալուգա օդանավակայանում (Գրաբցևո) Մոսկվայի ժամանակով ժամը 06:57-ից մտցվել են դրանց ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ», – գրել է նա իր Telegram ալիքում
