ԱՄԷ-ում մայիսի համար ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ 51.6 աստիճան

Ազգային օդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ Արաբական Միացյալ Էմիրություններում մայիսյան ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել երկրորդ օրն անընդմեջ: Մասնավորապես, մայիսի 24-ին ջերմաչափը բարձրացել է մինչև 51.6°C։

Օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ ջերմաստիճանը գերազանցել է նախորդ ամսական ռեկորդը՝ 50.2 աստիճան ցելսիուս, որը գրանցվել էր 2009 թվականի մայիսին։

Share This