Հիշե’ք՝ որտեղ էլ որ լինեք, ձեր առաջին ոտնաձայները հնչել են ձեզ հարազատ կրթօջախում.Հասմիկ Վիրաբյան

Սիրելի’ շրջանավարտներ,
Այսօր դուք հրաժեշտ եք տալիս մի փոքրիկ աշխարհի, որտեղ ապրեցիք ձեր մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական այս տարիները լի էին երազանքներով, դժվարություններով ու հաղթանակներով։ Դուք հասել եք մի կարևոր հանգրվանի, որից սկսվում է ձեր ինքնուրույն ճանապարհը։
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս նշանակալի օրվա առթիվ։ Թող ձեր կյանքը լիանա իմաստով, անկեղծությամբ և նպատակներով։ Թող երբեք չմարի այն փայլը ձեր աչքերում, որը հիմա կրակում է հույսով ու սպասումով։
Եղե’ք ուժեղ, ազնիվ և բարի։ Հիշե’ք՝ որտեղ էլ որ լինեք, ձեր առաջին ոտնաձայները հնչել են ձեզ հարազատ կրթօջախում, որտեղ միշտ կլինեն մարդիկ, ովքեր հպարտությամբ կհետևեն ձեր քայլերին։
Թող ձեր երազանքներն անսահման լինեն, իսկ սրտերը՝ բաց դեպի նոր կյանքը։
Սիրով ու հավատով՝
Հասմիկ Վիրաբյան
Share This