Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շնորհավորական ուղերձը` շրջանավարտներին
Սիրելի’ շրջանավարտներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի գեղեցիկ և հուզիչ առիթով։ Այս օրը նշանավորում է ձեր կյանքի մի ամբողջ փուլ՝ լի դպրոցական հիշողություններով, դժվարություններով ու ձեռքբերումներով, և միաժամանակ բացում է նոր ճանապարհ դեպի հասունություն, պատասխանատվություն և ինքնադրսևորման նոր հորիզոններ։
Դուք հանդիսանում եք մեր քաղաքի ու մեր երկրի ապագան, և հավատում եմ, որ ձեր գիտելիքով, աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ կկարողանաք կառուցել այնպիսի Հայաստան, որը կհամապատասխանի մեր բոլորի սպասումներին։
Թող ձեր առջև բացվող ուղին լինի լուսավոր, լի արժեքավոր փորձառություններով ու հաջողություններով։
Շնորհակալություն եմ հայտնում նաև ձեր ուսուցիչներին, ծնողներին և բոլոր նրանց, ովքեր սիրով ու հոգատարությամբ ուղեկցել են ձեզ այս ճանապարհին։
Մաղթում եմ ձեզ ուժ, համարձակություն և հաստատակամություն՝ ձեր երազանքներն իրականացնելու համար։
Հարգանքով՝
Վարդան Ղուկասյան
Գյումրու քաղաքապետ
