Գյումրիում վերսկսվել են փողոցների բարեկարգման լայնածավալ աշխատանքները

Այսօր վաղ առավոտից Գյումրիում մեկնարկել են փողոցների բարեկարգման լայնածավալ աշխատանքները։ Քաղաքում հարթեցվում են մի շարք փողոցներ՝ նպատակ ունենալով բարելավել երթևեկության պայմանները և ապահովել քաղաքացիների հարմարավետ տեղաշարժը։
Մասնավորապես, հարթեցվել է Կուզնեցով փողոցի տարածքը, ինչպես նաև Կարեն Դեմիրճյան փողոցի երկրորդ նրբանցքը։
Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով։ Այժմ, երբ եղանակը բարելավվել է, համայնքապետարանը վերսկսել է ծրագրված շինարարական գործընթացները։
Գյումրիի համայնքապետարանը վստահեցնում է, որ գիտակցում է գյումրեցիների դժգոհությունները և պատրաստ է շարունակաբար արձագանքել դրանց։ Համայնքապետարանը պարտավորվում է անել առավելագույնը՝ ապահովելու, որ գյումրեցին ապրի արժանապատիվ քաղաքում՝ մաքուր, բարեկարգ և հարմարավետ միջավայրում։
и ещё 2
Статистика и объявления

Продвигать публикацию
Нравится

Комментировать
Поделиться
Share This