Ֆրանսիա-Հայաստան Առևտրի և արդյունաբերության պալատի պատվիրակությունը պաշտոնական այցով Գյումրիում էր

Այս շաբաթ Գյումրիում էր «Ֆրանսիա-Հայաստան» առևտրային արդյունաբերական պալատի (CCI France Armenia) պատվիրակությունը՝ նախագահ Տիգրան Առաքելյանի գլխավորությամբ։ Նրանց ուղեկցում էր նաև գործարար Հրայր Հակոբյանը։ Այցի շրջանակում պատվիրակությունն ընդունելություն ունեցավ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա աշխատակազմի հետ։ Այցի նպատակը ներդրումային ծրագրերի քննարկումն էր, որոնք վերաբերում են հյուրանոցային բիզնեսի, էներգետիկայի, տարանցիկ պահեստավորման և ավիացիոն սպասարկման ոլորտներին։ Նախագծերը ներկայացվել էին ավելի վաղ և այժմ ընդգրկվել են քաղաքային զարգացման ծրագրերում։ Տիգրան Առաքելյանը նշել է, որ Գյումրին, որպես Հայաստանի երկրորդ քաղաք, ունի տարածաշրջանային լուրջ ներուժ։ Նրա խոսքով՝ «այսօր արդեն բոլոր անհրաժեշտ նախադրյալները գոյություն ունեն, որպեսզի Գյումրին ապրի տնտեսական վերածնունդ»։ «Չենք կարող նշել այն ֆրանսիական ընկերությունների անունները, որոնք հետաքրքրված են Գյումրիում գործունեություն ծավալել, բայց վստահեցնում եմ՝ նրանց ներկայությամբ քաղաքն ու մարզը զգալի աճ կապրեն։ Չպետք է մոռանալ՝ այստեղ երբևէ եղել են կարևոր արդյունաբերական կենտրոններ՝ պողպատագործության, տեքստիլի և այլ ոլորտներում»,- ընդգծել է Առաքելյանը։ Այս այցը տեղի էր ունեցել  նաև Անտուան Բորդյեի՝ «Արթուր, Փոքրիկ Իշխանը» եռերգության հեղինակի , ֆրանսիական մշակույթի ներկայացուցչի  կողմից, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունները։
Share This