Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից

Նոր մաքսատուրքերի շնորհիվ ԱՄՆ-ն օրական վաստակում է մինչև 3 միլիարդ դոլար։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է  ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցում։

«Մաքսատուրքերի հետ կապված իրադրությունը շատ լավ վիճակում է։ Արժեզրկումը նվազում է։ Ամերիկացիներն ավելի շատ փող ունեն, երկիրն ավելի շատ փող ունի։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք օրական 2-3 միլիարդ դոլար ենք ստանում», – ասել է Թրամփը։

Share This