Պանաման նշանակումից երկու ամիս անց հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին

Պանաման որոշել է պաշտոնանկ անել Ռուսաստանում իր դեսպան Հոլման Դելբերտ Կատալինին պաշտոնը ստանձնելուց ընդամենը երկու ամիս անց: Այս մասին հայտնում է La Prensa թերթը՝ վկայակոչելով հանրապետության ԱԳՆ-ն։

Պանամայի ԱԳՆ-ում հայտարարել են՝ «դեսպանի պաշտոնն ազատ նշանակվող և փոխարինելի հաստիք է, ինչի կապակցությամբ նրա պաշտոնանկությունը հրապարակային հիմնավորում չի պահանջում»:

Դեռ հայտնի չէ՝ ով կգլխավորի Պանամայի դեսպանատունը Դելբերտ Կատալինի պաշտոնաթողությունից հետո:

Share This