Գևորգ Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել

Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203֊րդ հոդվածի 1֊ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։ Այս մասին հայտնել են ՀՔԾ-ից:
Սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով կանչվել է հատուկ քննչական ծառայություն, նա ասել է, որ գտնվում է արտերկրում և 15-20 օրվա ընթացքում կվերադառնա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )