Ես կասկածում եմ, որ ԱԱԾ-ի հեղինակությունը երբևէ եղել է ամենաբարձրներից

«Ռեստարտ» նախաձեռնության անդամները այսօր բողոքի ակցիա իրականացրին ԱԱԾ-ի առջև՝ ասելով, որ իրավապահ համակարգը և հատկապես ԱԱԾ-ն չեն վայելում հանրության վստահությունը, երկրում ատելության մթնոլորտ է, և դրա պատասխանատուն նաև ԱԱԾ-ն է։ Կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանին հարցրինք, թե ո՞ւմ են ուղղված այս մեղադրանքները, ո՞վ պետք է բարեփոխի ԱԱԾ-ն․
«Այս բոլոր բարեփոխումները իրականացնելու պատասխանատվությունը Հայաստանի ներկայիս կառավարությանն է, բայց մինչ կառավարությանը հարցադրումներ անելը, մենք հարցադրումներ ենք անելու առաջին հերթին հենց տվյալ ոլորտի պատասխանատուներին , և եթե իրենցից բավարար պատասխանները չստանանք, տրամաբանական է, որ հաՐցերը արդեն պետք է ուղղենք այն մարդկանց , որոնք, ստանալով ժողովրդի վստահությունը, փորձում են երկրում իրականացնել հեղափոխության ժամանակ տված խոստումները և շատ հատվածներով նրանք դա կարողանում են անել»։
Հարցրինք, թե ատելության մթնոլորտի ձևավորման մեջ նույնպե՞ս տեսնում են կառավարության մեղավորությունը․« Ատելության մթնոլորտը մի քանի բաղադրիչ ունի, մենք կոնկրետ դուրս ենք եկել այն բաղադրիչի համար, որը կապված է իրավական որոշակի բացերի հետ։ Սահմանադրության մեջ էլ նշված է, որ քաղաքացին ու նրա արժանապատվությունը պետք է պաշտպանված լինի, բայց մենք տեսնում ենք, որ հանրությանը հասցված ամենածանր բռնությունը՝ ծնողին ուղղված հայհոյանքը, դրան չկա հետևանք, և եթե փորձում ես իրավական առումով ինչ-որ բան անել, ապա դատական համակարգը այնպիսի կազուսային իրավիճակում է գտնվում, որը ի վիճակի չէ անգամ նիստեր նշանակելու և պատշաճ կերպով քննելու»։
Ամիսներ առաջ, երբ ԱԱԾ-ում աղմկահարույց գործեր էին հարուցվում, այդ կառույցը բավականին մեծ վարկանիշ ուներ։ Ակցիայի կազմակերպիչներին հարցրինք, թե ե՞րբ են արձանագրել, որ ԱԱԾ-ն այլևս չի վայելում հասարակության վստահությունը, Պետրոսյանը պատասխանեց․
« Ես չեմ ցանկանում անել հայտարարություններ կամ տալ եզրահանգումներ, որոնք հետազոտությունների վրա հիմնված չեն, բայց անձամբ ես կասկածում եմ, որ ԱԱԾ-ի հեղինակությունը երբևէ եղել է ամենաբԱրձրներից մեկը․․․»

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )