Մթերքներ, որոնք կարող են փոխարինել դեղերին
Մասնագետները ներկյացրել են մթերքներ, որոնք կարող են փոխարինել դեղերին՝ դիմակներում, թրջոցներում եւ այլ բուժեղանակներով օգտագործելով։ Ինչպես գրում է Focus-ը, այդ մթերքները սննդակարգում օգտագործելիս էլ, կարելի է դրական արդյունք ստանալ եւ խուսափել բազմաթիվ հիվանդություններից։ Մեղր, իմբիր, կարտոֆիլ, կաղամբ, քրքում, կարագ, աղ /չափավոր քանակությամբ/, լիմոն, վարսակի փաթիլներ, սոխ։ Սրանք այն մթերքներն են, որ հատկապես դրականորեն են ազդում մարդու առողջության վրա, ու շատ դեպքերում կարող են նույնիսկ փոխարինել դեղերին։ Մասնագետները հորդորում են, հատկապես ձմեռային սեզոնին ներառել այս մթերքները ամենօրյա սննդակարգում՝ խուսափելու համար սեզոնային վիրուսներից, աղեստամոքսային տարբեր հիվանդություններին, խոլեստերինի կուտակումներից եւ առողջության համար վնասակար այլ երեւույթներից։
