Ուկրաինայի ԶՈւ-ն Կուրսկի շրջանում մեկ օրում ավելի քան 180 զինծառայող է կորցրել

Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում կորցրել են ավելի քան 180 զինծառայողի։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է Gazeta-ն։

Ոչնչացվել է հետևակի մարտական ​​երկու մեքենա և 13 ավտոմեքենա, երկու Panzerhaubitze 2000 և երեք ականանետ:

Բացի այդ, խոցվել է անօդաչու թռչող սարքերի կառավարման երեք կետ, ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի պահեստը։ Ուկրաինացի մեկ զինվոր հանձնվել է։

Բացի այդ, մարտի 8-ին ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Կուրսկի շրջանի Վիկտորովկա, Նիկոլաևկա և Ստարայա Սորոչինա բնակավայրերը։

Share This