«ԱՐԴԱՐ ԽՈՍՔ» կուսակցությունը խստորեն դատապարտում է վարչապետի կողմից հայոց ցեղասպանության վերաբերյալ ցանկացած ոտնձգություն

«ԱՐԴԱՐ ԽՈՍՔ» կուսակցությունը խստորեն դատապարտում է վարչապետի կողմից հայոց ցեղասպանության վերաբերյալ ցանկացած ոտնձգություն, առաջարկում ենք դադարեցնել սոց. ցանցերում թեժ քննարկումները, տեղափոխել հարցը իրավական դաշտ և տալ համապատասխան իրավական գնահատական, քանի որ ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելով միաժամանակ հարվածի տակ է դրվում ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետությունների կողմից վավերացված լեգիտիմության հարցը։
Անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից, ոչ ոք իրավունք չունի քննարկել կամ կասկածի տակ դնել ցեղասպանության հարցը։ Դա համազգային հարց է, ամեն հայի հարցն է անհատապես և չի կարող աղավաղվել մեկ անձի կողմից։
Դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազություն համապատասխան միջոցներ ձեռնարկելու ՀՀ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի համաձայն։

Share This