Զելենսկին ժամանել է Լեհաստան

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Լեհաստան՝ մասնակցելու Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան և Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարից բանտարկյալների ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, հայտնում է Strana.Ua-ն։

Այնտեղ Զելենսկին կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ։

Նախօրեին Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը հայտարարեց, որ Ռուսաստանի դիվանագետները չեն մասնակցի Լեհաստանի Օսվիեցիմ քաղաքում Օսվենցիմ-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման տարեդարձին նվիրված միջոցառումներին։

Սպասվում է, որ հունվարի 27-ին օտարերկրյա հյուրեր կժամանեն համակենտրոնացման ճամբարի ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Դեսպանի խոսքով, տեսականորեն կարող էին մասնակցել նաև Ռուսաստանի ներկայացուցիչները, սակայն նրանք դա չեն անի, քանի որ արևմտյան երկրները հաճախ խեղաթյուրում են պատմական փաստերը։

Share This