Լորեն Սանչեսն արձագանքել իր հագուստի քննադատություններին (լուսանկարներ)

Ինսայդերները բացահայտել են, թե իրականում ինչպես է արձագանքել Լորեն Սանչեսը իր երդմնակալության ժամանակ կրած հագուստի քննադատությանը: Այս մասին գրում է Daily Mail-ը։

55-ամյա նախկին լրագրողը Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ կրել է Alexander McQueen-ի հանդերձը, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում:

Զգեստի համարձակ ընտրությունը սոցցանցերում կատաղություն է առաջացրել, մի մարդ այն անվանել է «անպարկեշտ»։ Անգամ Fox News-ի լրագրող Մեգին Քելլին կատաղի հարձակում է գործել Լորենի վրա։

Ըստ աղբյուրի Ջեֆ Բեզոսի հարսնացուն ընդհանրապես չի անհանգստացրել քննադատությունների տարափից:

«Լորենին պարզապես չի հետաքրքրում։ Նա անում է այն, ինչ ուզում է» – ասել է ինսայդերը:

 

 
Share This