Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ինչ նկատի ուներ սահմանադրական փոփոխությունների մասին իր խոսքում
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունները հնարավոր է ներառվի իշխանության օրակարգում։ Նա, սակայն ընդգծել է, որ եթե նույնիսկ ներառվի, չի պայմանավորվի միայն ՍԴ ճգնաժամի հետ կապված խնդրով, այլ ասել է, որ ավելի ընդարձակ, ներառական մասնակցային քննարկում է պետք։ Ինչ նկատի ունի այստեղ փոխվարչապետ Ավինյանը։ Կոնկրետ ինչն է բարեփոխվելու սահմանադրությունից։ Այսպես ասած կոստյումն ամբողջովին է վերաձեւվելու այժմ էլ Փաշինյանի հագով, թե պարզապես կոսմետիկ փոփոխություններ են լինելու։ Կամ գուցե Փաշինյանը հասկացել է, որ առաջիկայում զուտ թիմային հաղթանակի հույս ունենալ չի կարող եւ որոշել է այժմ էլ դառնալ նախագահ ու այդ կերպ կառավարել, երկրի կառավարման համակարգն էլ փոխելով նախագահականի։ Այն, որ նման խոսակցություններ վաղուց կային, հայտնի բան էր, ու դեռ անցյալ տարի էլ էր խոսվում։ Այլ է հարցը, որ հիմա, երբ իշխանության ֆիասկոն ավելի ընդգծված է երեւում, հարցն ավելի արդիական է դառնում, հատկապես, որ Փաշինյանը հասկացել է փայատիրական թիմի վրա հույս դնել պետք չէ։
