Մահացել է միլիոնատիրուհի Ջոսելին Վիլդենշտեյնը

Մահացել է Ջոսելին Վիլդենշտեյնը՝ պլաստիկ վիրահատության ամենահայտնի զոհերից մեկը, որը հայտնի է որպես «կատու–կին»։ 85 տարեկանում մահվան պատճառը եղել է թոքային էմբոլիան։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։

Ջոսելինը հայտնի էր իր բազմաթիվ պլաստիկ վիրահատություններով։ Նա սկսել է փոխել իր արտաքինը 70-ականների վերջին՝ փորձելով իր աչքերը նմանեցնել լուսանի աչքերին:

Նյույորքցի միլիոնատիրուհին համարվում էր պլաստիկ վիրահատությունների ամենահայտնի զոհը։ 77 տարեկանում նա ստացել էր «վագր–կին» մականունը, և նրա տեսքը գրավել էր ամբողջ աշխարհը։ Ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ նրա ամուսինը՝ միլիարդատեր Ալեք Վիլդենշտեյնը, դավաճանել էր ռուս երիտասարդ մոդելի հետ։

 

Share This