Փորձել են սպանել Հռոմի Պապին
Փորձել են սպանել Հռոմի Պապին
Իրաքում մահապարտ ահաբեկիչները 2021 թվականին կրկնակի մահափորձի միջոցով փորձել են սպանել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին: Այդ մասին հայտնում է Corriere della Sera թերթը՝ վկայակոչելով Հռոմի Պապի ինքնակենսագրությունից մի հատված։
Գրքում պոնտիֆիկոսը գրում է, որ 2021 թվականին՝ Իրաք մեկնելուց առաջ, իրեն համոզում էին հրաժարվել հովվական այցից՝ հատկապես երկրի այն շրջաններ, որոնք երկար ժամանակ գտնվում էին Իսլամական պետության վերահսկողության տակ: Սակայն Ֆրանցիսկոսը չի չեղարկել իր այցը։
Հռոմի Պապի անվտանգությունն ապահովել են տեղի ոստիկանները, ինչպես նաև բրիտանական հետախուզությունը: Ֆրանցիսկոսի դեմ մահափորձը փորձել են կատարել երկու անգամ՝ կարճատև ընդմիջումով՝ Մոսուլում, որտեղ Հռոմի պապը ժամանել էր քրիստոնեական համայնքի հետ շփվելու համար:
