Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում  Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում` ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Փաշինյանն ու Աննա Հակոբյանը եղել են նաև Սուրբ Պետրոսի տաճարում:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Շրջայցի ընթացքում վարչապետը տիկնոջ հետ ծաղիկներ է խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ:

Share This