Ամուսինը կնոջը շաբաթական 100 դոլար է վճարում, որպեսզի վերջինը «ավանդական» տնային տնտեսուհի լինի
Ամերիկուհին թողել է աշխատանքը, որպեսզի դառնա «ավանդական» տնային տնտեսուհի։ Ամուսինը նրան շաբաթական 100 դոլար է վճարում ճաշ պատրաստելու եւ տունը մաքրելու համար: Կինը պատասխան հարված է հասցրել ֆեմինիստներին, ովքեր մեղադրում էին իրեն՝ նշելով, որ նա պարզապես ցանկանում է լինել ապահովված կին՝ ասելով, որ նրանք ավելի երջանիկ կլինեին, եթե հետեւեին իր օրինակին:
«Ամուսինս ինձ վարձում է, որպեսզի հոգ տանեմ տան մասին», -ասել է 28-ամյա Ալիսա «Էլլի» Դին Truly լրատվական հեռուստաալիքին: «Սա լավագույն աշխատանքն է, որը ես երբեւէ ունեցել եմ: Ես խրախուսում եմ մյուս կանանց հետեւել նույն դինամիկային իրենց ապագա ֆինանսական հաջողության համար»,-հավելել է նա:
Ալիսան ծանոթացել է ամուսնու՝ 51-ամյա Թոմի հետ, երբ նրանք երկուսն էլ ծառայում էին բանակում։ Այն ժամանակ այս անկախ աղջիկը չէր պատկերացնում, որ իր կարիերայի նկրտումները կդնի երկրորդական պլան՝ հօգուտ ավելի տնային ապրելակերպի:
Նշանվելուց հետո Դին հասկացավ, որ իր փեսացուն ցանկանում է «մի քիչ ավելի կենտրոնանալ տան եւ իր վրա»: «Ես գաղտագողի կասկած ունեի, որ մեր հարաբերությունները կշահեն, եթե ես մնամ տանը»,-ասում է նա:
Չնայած իր կասկածներին՝ Թոմը որոշեց փորձել 1950-ականների ապրելակերպը։ Պայմանագրով նա կնոջը վճարում է շաբաթական մոտ 100 դոլար, որպեսզի վերջինը կարողանա «խորտիկներ եւ սուրճ» հյուրասիրել իրեն, ինչպես նաեւ երբեմն գնումներ կատարել, գրում է Daily Mail-ը: Սա դաշնային նվազագույն աշխատավարձի մոտ մեկ երրորդն է։
«Մենք ազատվեցինք նրա բոլոր վարկային քարտերից եւ բացեցինք նոր վարկային քարտեր իմ անունով, եւ այժմ ես կարող եմ տեսնել նրա բոլոր գնումները»,-պարզաբանում է Թոմը:
«Մինչ Էլլին ես նույնիսկ չգիտեի, թե որքան գեղեցիկ են ավանդական հարաբերությունները, որտեղ կա սեռային բաժանում»,-ոգեւորված պատմում է նա: «Ես ապահովում եմ կացարան, պաշտպանություն եւ սնունդ: Դրա դիմաց խնդրում եմ աջակցություն եւ մաքուր տուն»։
«Reddit-ում կան ֆեմինիստներ, ովքեր ատում են ինձ, նրանցից շատերը միայնակ են, 30-ն անց»,- նշում է կինը,-«Ես, պարզապես, կարծում եմ, որ ֆեմինիզմը բոլորովին ավելորդ է, եւ որ այս շարժումը կանանց գերակայության համար է»:
