Շվեդ նախարարը տառապում է բանանաֆոբիայով
Շվեդիայի իրավահավասարության և աշխատանքային կյանքի հարցերով նախարար Պաուլինա Բրանդբերգը տառապում է բանանաֆոբիայով։ Այս մասին գրում է Aftonbladet թերթը։
Մի քանի տարի առաջ Բրանդբերգը նշել էր դրա մասին X-ում։ Նրա ֆոբիան այնքան ուժեղ է, որ բանակցությունների գնալիս հատուկ միջոցներ են ձեռնարկվում։ Օրինակ՝ խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի հետ հանդիպումից առաջ էլեկտրոնային փոստով հաղորդագրություն է ուղարկվել այն մասին, որ «սենյակում բանանի հետքեր չպետք է լինեն»։
Այնուամենայնիվ, բանանաֆոբիան չի ազդել կառավարության աշխատանքի վրա, ասել է վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը TT-ին տված հարցազրույցում։ «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այն մարդկանց, որոնք ունեն տարբեր ֆոբիաներ»,- նշել է նա։
Բրանդբերգը Expressen-ին ուղղված նամակում բացատրել է, որ ստանում է մասնագիտական օգնություն:
